Հնդկաստանում վայրի փղերը 4 մարդու են սպանել

09:27 • 21.03.16

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում վայրի փղերը հարձակվել են գյուղացիների վրա, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել: Եվս մի քանի մարդ տուժել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

 

Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ վայրի կենդանիները մտել են բնակավայրեր, որոնք խոշոր Կալկաթա քաղաքից 110 կմ հեռավորության վրա են գտնվում: Նախնական տվյալներով` փղերը դուրս են եկել ջունգլիներից, գրում segodnya.ua-ն:

 

«Երեք մարդ աշխատելիս է եղել դաշտում, երբ առավոտյան նրանց վրա են հարձակվել փղերը, 4-րդ զոհը գրանցվել է այլ բնակավայրում։ Մի քանի մարդ տուժել է կենդանիների հարձակման ժամանակ»,- հայտնել են տեղի իշխանությունները:
 

Հնդկաստանում վայրի փղերը 4 մարդու են սպանել