Պոեզիայի ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում. ընթերցում են գրողներն ու գրականագետները (տեսանյութ)

18:12 • 21.03.16

Հայաստանն այս տարի պոեզիայի համաշխարհային օրը նշում է բացառիկ ընդգրկմամբ: Այս մասին այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպված ֆլեշմոբի ժամանակ  Tert.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը:

 

Նա նշեց, որ բոլոր գրադարաններում, մարզային և քաղաքային թանգարաններում, դպրոցներում, փողոցներում, պուրակներում նախատեսել են պոեզիայի ընթերցումներ, ֆլեշմոբեր:

 

«Այսինքն` ամեն կերպ ընթերցողին մոտեցնելու ենք ժամանակակից հեղինակին»,-ասաց նա և նշեց, որ անգամ կամավորները սոցհարցումներ են անում և անցորդներին հարցնում են, թե ժամանակակից հեղինակներից ում են ճանաչում:

 

Կազմակերպված ֆլեշմոբին մասնակցում էին գրողներ, գրականագետեր, որոնք ընթերցում էին իրենց, իրենց նախընտրած հեղինակների ստեղծագործություններ, եղավ նաև պարային, երաժշտական կատարումներ:

 

 

Պոեզիայի ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում. ընթերցում են գրողներն ու գրականագետները (տեսանյութ)