Մեսին դարպասին հարվածելու փոխարեն հարվածել է խաղը դիտելու եկած աղջիկներից մեկի գլխին (տեսանյութ)

10:52 • 21.03.16

Համացանցում տարածում է գտնում իսպանական ֆուտբոլային առաջնության հերթական խաղից տեսանյութը: Ուշադրության կենտրոնում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսին է, իսկ ավելի կոնկրետ՝ նրա հարվածը «Վիլյառեալ»-ի դարպասներին, գրում է vesti.ru-ն:

 

Արգենտինացին գոլ չի խփում, փոխարենը՝ հարվածում է երկրպագուհիներից մեկի գլխին։

 

Հարվածի հետևանքով աղջիկը վատ է զգացել իրեն, այնուհետ նա կորցրել է գիտակցությունը: Մարզադաշտում հերթապահող բժիշկների խումբը տուժածին օգնություն է ցուցաբերել հենց տեղում: Բժիշկները հայտնել են, որ նա լուրջ վնասվածքներ չի ստացել:

 

 

Մեսին դարպասին հարվածելու փոխարեն հարվածել է խաղը դիտելու եկած աղջիկներից մեկի գլխին (տեսանյութ)