Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել՝ չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին

12:14 • 21.03.16

Հյուսիսային Կորեան գործողության կարճ շառավղով 5 հրթիռ է արձակել օվկիանոս՝ հակառակ ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Դա տեղի է ունեցել գործողության միջին շառավղով հրթիռի թեստային արձակումից ընդամենը օրեր անց, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Հարավային Կորեայից զինվորականը հայտնել է, որ դրանք արձակվել են Համհուն քաղաքի մոտակայքում և վայրէջք են կատարել մոտ 120 մղոն հեռավորության վրա՝ Արևելյան ծովում:

 

Մարտի 18-ին Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակել, որը, անցնելով մոտ 800 կմ, ընկել է երկրի արևելյան ափերի մոտ:

 

Հրթիռն ունեցել է գործողության միջին շառավիղ ու եղել է Rodong տեսակի: Արձակման լուրի տարածումից հետո ԱՄՆ-ի պետդեպը կոչ է արել Փհենյանին զերծ մնալ Կորեական թերակղզում իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից:

Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է արձակել՝ չնայած ՄԱԿ-ի պատժամիջոցներին