Ներգաղթյալները շարունակում են Թուրքիայի տարածքով Հունաստան ժամանել

09:40 • 21.03.16

Հարյուրավոր ներգաղթյալներ շարունակում են Հունաստան ժամանել՝ չնայած Եվրամիության և թուրքական իշխանությունների միջև կնքված համաձայնագրի ուժի մեջ մտնելուն։ Համաձայն այդ պայմանագրի` շատ ներգաղթյալներ պետք է հետ՝ Թուրքիա ուղարկվեն, գրում է BBC-ն:

 

Հունական իշխանությունների ներկայացուցչի խոսքով` վերջին օրերի ընթացքում երկիր ժամանածների թիվը հասել է մոտ 900-ի։ Հայտնի է առնվազն 2 երեխայի մահվան մասին, որոնք այլ ներգաղթյալների հետ փորձել են հատել Էգեյան ծովը:

 

Հույն սահմանապահները ձերբակալել են 2 նավերի սեփականատերերի, որոնք կասկածվում են մարդկանց անօրինական տեղափոխման համար։
 

Ներգաղթյալները շարունակում են Թուրքիայի տարածքով Հունաստան ժամանել