Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է Գերմանիայի նախկին դաշնային արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ

19:32 • 21.03.16

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի նախկին ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ։

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

 

«Խոր ցավով տեղեկացա Գիդո Վեստերվելլեի վաղաժամ մահվան մասին, ով որպես Գերմանիայի դաշնային արտգործնախարար իր կարևոր ներդրումն է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Ջերմ հիշողություններ եմ պահպանում նրա հետ մեր հանդիպումներից և անկեղծ քննարկումներից:

 

Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել պարոն Վեստերվելլեի՝ վշտի մեջ գտնվող ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը», - ասված է Էդվարդ Նալբանդյանի հեռագրում։


 

 

Էդվարդ Նալբանդյանը ցավակցել է Գերմանիայի նախկին դաշնային արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ