Պայթյուն Թուրքիայում. զոհվել է ոստիկան

14:35 • 21.03.16

Թուրքիայում իրավապահ մարմինների կողմից շարունակվող հատուկ գործողության ընթացքում պայթյուն է որոտացել Մարդին նահանգի Նուսայբին շրջանում։

 

Ինչպես տեղեկացնում է Sabah թերթի կայքը, գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Պայթյունի հետևանքով ոստիկանության մեկ աշխատակից ծանր վիրավորում է ստացել և մահացել։

 

Ավելի վաղ նահանգի իշխանությունները Նուսայբինում պարետային ժամ էին հայտարարել։