Que bolá Cuba? Բարաք Օբաման Կուբայի բնակիչներին ողջունել է նրանց խոսակցական լեզվով

08:45 • 21.03.16

Կուբա ժամանած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Twitter-ի իր էջում ողջունել է Կուբայի բնակիչներին նրանց խոսակցական արտահայտությամբ, որով հասարակ կուբացիները ողջունում են միմյանց ոչ պաշտոնական միջավայրում, գրում է РИА Новости-ն:

 

«Que bolá Cuba?»,- գրել է Օբաման, որը մոտավորապես կարելի է թարգմանել այսպես՝ «Ինչպե՞ս ես,
Կուբա»:


«Ես հենց նոր վայրէջք եմ կատարել և ցանկանում եմ իմանալ և լսել կուբացի ժողովրդին»,- գրել է Օբաման:



Նախկինում այդ արտահայտությունն Օբաման օգտագործել է կուբայական ամենահայտնի հումորիստական հեռուստաշոուներից մեկի ժամանակ: Հենց այդպես է նա ողջունել շոուի կերպարներից մեկին` հասարակ կուբացի Պանֆիլոյին, ով իր համար անսպասելիորեն զանգահարել է
Սպիտակ տուն և միացել ԱՄՆ նախագահին:
 

Օբամայի մասնակցությամբ հեռուստաշոուն արդեն շատ հայտնի է դարձել կղզում, թեև այն կարելի է դեռևս դիտել միայն համացանցում, որի հասանելիությունը Կուբայում չափազանց սահմանափակ է:


Բարաք Օբաման ընտանիքի հետ Կուբա է ժամանել կիրակի, այցը կտևի մինչև մարտի 22-ը:

 

Que bolá Cuba? Բարաք Օբաման Կուբայի բնակիչներին ողջունել է նրանց խոսակցական լեզվով