Ստոկհոլմի արվարձանում գրասենյակներից մեկում պայթյուն է հնչել. լրատվամիջոցներ

09:48 • 21.03.16

Շվեդիայի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի շենքում տեղակայված գրասենյակում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, գրում է РИА Новости-ն` հղում անելով Västerbottens Kuriren թերթին:

 

Հրդեհի մասին հաղորդագրությունը փրկարար ծառայություն է ստացվել կիրակի՝ տեղի ժամանակով ժամը մոտ 22:30-ին:

 

«Տեղի գրասենյակներից մեկում պայթյուն է գրանցվել»,- գրել է թերթը` հղում անելով Ստոկհոլմի հրշեջ ծառայության ներկայացուցչին:

 

Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Փրկարար ծառայության տվյալներով՝ պայթյունի պահին ներսում մարդիկ չեն եղել: Շենքից մարդիկ տարհանվել են։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը:

 

Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն, տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Լրատվամիջոցները հայտնում են, որ ականատեսները մի քանի մարդու են նկատել, որոնք փախել են շինությունից միջադեպի պահին:
 

Ստոկհոլմի արվարձանում գրասենյակներից մեկում պայթյուն է հնչել. լրատվամիջոցներ