Դոնի Ռոստովի օդանավակայանը Boeing ինքնաթիռի վթարից հետո վերսկսել է աշխատանքը
Դոնի Ռոստովի օդանավակայանում սկսվել է Boeing 737-800 ինքնաթիռի վթարից հետո առաջին չվերթների գրանցումը, հաղորդում է РИА Новости-ն։
«Օդանավակայանն անցնում է սովորական ռեժիմի»,- ասել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Ռոստովում երկուշաբթի առավոտյան մառախլապատ է, ձյուն է տեղում, ջերմաստիճանը +1°C է։ Օդերևութաբանները կանխատեսում են եղանակի վատթարացում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։
Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։










