ՄԱԿ-ը հայտնել է Դոնի Ռոստովի ավիավթարի հետաքննության նախնական արդյունքների հրապարակման ժամկետները
Դոնի Ռոստովում շաբաթ օրը տեղի ունեցած ավիաաղետի հետաքննության նախնական արդյունքները կհայտնվեն մոտ մեկ ամսից: Այդ մասին «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգեյ Զայկոն:
Զայկոյի խոսքով՝ ներկայում ժամկետների վերաբերյալ կանխատեսումներ անելը շատ դժվար է, այդ պատճառով գնահատականը կրում է մոտավոր բնույթ: Առաջին արդյունքները կհիմնվեն վերծանված ինքնագրիչների արդյունքների վրա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։










