Սաակաշվիլին Դնեպրոպետրովսկում բեմ է բարձրացել՝ տաբատի փողքը գուլպայի մեջ մտցրած (լուսանկար)

12:52 • 21.03.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 20-ին Դնեպրոպետրովսկում ելույթ է ունեցել «Հանուն Ուկրաինան մաքրելու շարժման» համաժողովում։ Նա բեմ է բարձրացել տաբատի փողքերը գուլպայի մեջ դրած, գրում է apostrophe.com.ua-ն։

 

Նշվում է, որ դա նկատել է համաժողովի մասնակիցներից մեկը, որը սոցցանցում հրապարակել է լուսանկարը։

 

«Միխեիլ Նիկոլոզի Սաակաշվիլին իհարկե խարիզմատիկ կերպար է, սակայն տաբատը գուլպայի մեջ դնելը չհասկացա»,-գրել է նա։

 

Սոցցանցի օգտատերերը ենթադրել են, որ նահանգապետը համաժողովին մասնակցելու է եկել հեծանիվով։

 

Սաակաշվիլին Դնեպրոպետրովսկում բեմ է բարձրացել՝ տաբատի փողքը գուլպայի մեջ մտցրած (լուսանկար)