Կրեմլում ընդգծել են, որ ռուսական զորակազմը Սիրիայում մնացել է ռազմաբազաների անվտանգությունն ապահովելու համար
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական զորակազմը Սիրիայում մնում է «Հմեյմիմ» և Տարտուսի բազաների պաշտպանության համար, հայտնում է ТАСС-ը։
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ նախագահի կողմից որոշում է կայացվել զորակազմը դուրս բերելու վերաբերյալ, սակայն նաև որոշվել է, որ «Հմեյմիմ»-ում և Տարտուսում մնալու են՝ անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Պեսկովը։
Այդկերպ նա մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ վերջին օրերին Ռուսաստանը նոր տեխնիկա է ուղարկել Սիրիա։










