Դոնալդ Թրամփի հարազատներին սկսել են սպառնալ

09:59 • 21.03.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող միլիարդատեր Դոնալդ Թրամփի քույրը` Մերիեն Թրամփ Բերին, սպառնալիքներով անանուն նամակ է ստացել, գրում է Вести-ն:

 

ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ տեղեկացված են միջադեպի մասին և սերտորեն համագործակցում են Գաղտնի ծառայության հետ։



Հարկ է նշել, որ կինն աշխատում է Փենսիլվանիա նահանգի վերաքննիչ դատարանում՝ որպես դատավոր։

 

Մի քանի օր առաջ էլ կասկածելի սպիտակ փոշիով նամակ են ուղարկել Թրամփի որդուն։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ նյութն անվնաս է։ Անանուն հեղինակը նամակում նշել է, որ փոշին կյանքի համար վտանգ չի ներկայացնում, սակայն սպառնացել է հաջորդ անգամ թունավոր նյութ ուղարկել, եթե Թրամփ-ավագը դուրս չգա նախագահական մրցապայքարից։


 

Դոնալդ Թրամփի հարազատներին սկսել են սպառնալ