Թուրքիան Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրել է ԻՊ-ին

10:14 • 21.03.16

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Ստամբուլում շաբաթ օրն իրեն պայթեցրած մահապարտը պատկանել է «Իսլամական պետություն» խմբավորմանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախարարի խոսքով՝ մահապարտի անունը Մեհմեթ Օզթյուրք է։

 

Ստամբուլի առևտրային և զբոսաշրջային հատվածում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երկուսը նաև ամերիկյան քաղաքացիություն ունեցող իսրայելցի են եղել, մեկը՝ Իսրայելի քաղաքացի, մյուսը՝ Իրանի: Վիրավորվել է 36 մարդ, ներառյալ՝ Իսրայելի 11 քաղաքացի։

 

«Մենք պարզել ենք, որ 1992 թվականին ծնված Մեհմեթ Օզթյուրքն է ստոր հարձակում գործել Ստամբուլում»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Պարզվել է նաև, որ նա եղել է ԻՊ խմբավորման անդամ»,- ասել է Էֆքան Ալան:

 

Թուրքիան Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրել է ԻՊ-ին