ԱԳՆ-նում տեղի է ունեցել ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

18:51 • 21.03.16

ԱԳՆ-ում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

 

Նիստին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմերի, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Մատենադարանի ներկայացուցիչներ:

 

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։

 

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։

 

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր

 

 


 

ԱԳՆ-նում տեղի է ունեցել ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը