Խաչիկցի կնոջը, ում գայլը հոշոտել էր, վիրահատում են. Շուշան Հունանյան

17:17 • 21.03.16

 

Գայլի հարձակումից տուժած Խաչիկ գյուղի բնակչուհի Ռոզա Հովհաննիսյանին, ում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, վիրահատում են: Բացի այդ` նրան անհրաժեշտ է , վերականգնողական անհապաղ վիրահատություն: Այս մասին  որոշում կայացվել է «Էրեբունի» ԲԿ միկրովիրաբույժների և դիմածնոտային վիրաբույժների նախնական զննությունից հետո, ինչի մասին  Tert.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
 

Ըստ նրա` կատարվել են համակարգչային տոմոգրաֆիկ և անհրաժեշտ այլ հետազոտություններ, վերականգնողական անհապաղ վիրահատության որոշում է կայացվել:
 

«Այս պահին հիվանդը արդեն վիրասրահում է, որտեղ աշխատելու են մի քանի վիրահատական խմբեր: Վիրահատությունից հետո միայն հնարավոր կլինի գնահատել վնասվածքների խորությունը և որոշել հետագա անելիքները: Մասնագետների նախնական կանխատեսումներով մի քանի շաբաթ անց հիվանդը պլաստիկ վիրահատության կարիք ևս կունենա»,-ասաց նա:

 


 

Խաչիկցի կնոջը, ում գայլը հոշոտել էր, վիրահատում են. Շուշան Հունանյան