Երևանում աղջիկը Nissan-ով բախվել է Honda-ին, իսկ հետո տապալել գովազդային վահանակը. կա վիրավոր.Shamshyan.com
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։ Ժամը 09:50-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, բախվել են 29-ամյա Արամ Դանիելյանի վարած Honda մակնիշի 34 DA 444 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 239 ԼՍ 67 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկանում ենք կայքից, բախման հետևանքով Nissan-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել խաչմերուկում տեղադրված գովազդային վահանակին՝ տապալելով այն: Nissan-ի կին վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










