Մոսկվայում իրավապահները ձերբակալել են 2 հայի. նրանցից մեկի մոտ եղել է «Մակարով» ատրճանակ

15:08 • 22.03.16

Մոսկվայի արևելյան հատվածում իրավապահները ստուգման նպատակով կանգնեցրել են Lexus մակնիշի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:


Ինչպես հայտնում է tass.ru-ն, մեքենայի` ազգությամբ հայ վարորդն ու ուղևորը շատ անհանգիստ ու նյարդային պահվածք են դրսևորել, ինչից ելնելով` իրավապահները որոշել են խուզարկել մեքենան:


Արդյունքում տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» ատրճանակ: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

 

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են 2 հայի. նրանցից մեկի մոտ եղել է «Մակարով» ատրճանակ