Ասադի հեռացման հարցը չի քննարկվելու առաջիկա բանակցությունների ժամանակ. սիրիացի պաշտոնյա

10:26 • 22.03.16

Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաաֆարին հայտնել է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով առաջիկայում կայանալիք բանակցությունների շրջանակում չի քննարկվելու երկրի նախագահ Բաշար ալ- Ասադի հեռացման հարցը։


Ինչպես նշում է The Guardian-ը, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչը, ով նաև ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն է, խորհուրդ է տվել ընդդիմադիր ուժերին Ասադի պաշտոնանկության հարցը բարձրացնելու փոխարեն վերջ տալ ահաբեկիչներին սատարելուն ու պայքարի միասնական ճակատ ստեղծել նրանց դեմ:


«Նախագահ Ասադի քաղաքական ապագան ու կայանալիք սիրիական բանակցություններն իրար հետ որևէ կապ չունեն. դրանք տարբեր թեմաներ են»,- հստակ ասել է Ջաաֆարին:

 

 

 

Ասադի հեռացման հարցը չի քննարկվելու առաջիկա բանակցությունների ժամանակ. սիրիացի պաշտոնյա