Բելգիայի թագավորն ու թագուհին տարհանվել են Բրյուսելից

16:44 • 22.03.16

Բելգիայի թագավոր Ֆիլիպը և թագուհի Մաթիլդան տարհանվել են Բրյուսելից: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստաալիքը:


«Թագավոր Ֆիլիպը և թագուհի Մաթիլդան տարհանվել են Բրյուսելում գտնվող իրենց պալատից՝ Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների առնչությամբ»,- հայտնել է հեռուստաալիքը:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երեքշաբթի տեղի ժամանակով ժամը 08:00-ին երկու պայթյուն է տեղի ունեցել: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկներից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում՝ վագոններից մեկում։

Հաղորդվել է նաև մետրոյի ևս երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունների մասին: Հարձակումների հետևանքով զոհվել է 26 մարդ, կա ավելի քան 130 վիրավոր:

Բելգիայի թագավորն ու թագուհին տարհանվել են Բրյուսելից