Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները. հայտնաբերվել են պայթուցիկներ
Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Բելգիական VRT լրատվամիջոցը հայտնում է Բրյուսելի օդանավակայանում առնվազն 13 զոհի և 35 վիրավորի մասին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրյուսելում հայտնաբերվել է մի քանի պայթուցիկ սարք, որոնք չեն պայթել:
RTBF-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյունի հետևանքով փլվել է կախովի առաստաղը։
Ավելի վաղ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Նյութին առնչվող բոլոր նորությունները՝ այստեղ։










