Բրյուսելի փողոցներից մեկում սակրավորները պայթուցիկ սարք են պայթեցրել

14:56 • 22.03.16

Սակրավորները կասկածելի իր են պայթեցրել Բրյուսելի փողոցներից մեկում, որտեղ տեղակայված են եվրոպական ինստիտուտները և մետրոյի այն կայարանը, որտեղ ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը թույլատրված է եղել, հայտնում է RTBF հեռուստաալիքը:

 

«Մեզ հաստատել են, որ պայթյուն է տեղի ունեցել Լուա փողոցում, բայց խոսքը սակրավորների աշխատանքի մասին է: Նրանք կասկածելի իր են պայթեցրել: Խոսքը նոր հարձակման մասին չէ: Սակրավորները մաքրում են Մալբեկ մետրոյի կայարանի մոտ գտնվող հատվածը»,- հայտարարել է հեռուստաալիքի լրագրողը:

 

Հիշեցնենք, որ այսօր երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում, ևս երեք պայթյուն՝ Բրյուսելի մետրոյի երեք կայարաններում: Հաղորդվում է առնվազն 23 զոհի մասին:

Բրյուսելի փողոցներից մեկում սակրավորները պայթուցիկ սարք են պայթեցրել