ԱՄՆ-ում իր 80-ամյակն է տոնել Դաունի համախտանիշ ունեցող ամենատարեց տղամարդը (լուսանկարներ)

01:41 • 22.03.16

ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում իր 80-ամյակն է տոնել Դաունի համախտանիշ ունեցող Ջո Սանդերսոնը, ով կարող է լինել աշխարհի ամենատարեց ապրող տղամարդը, ով ծնվել է տվյալ հիվանդությամբ:

Ինչպես գրում է Daily Mail-ը` բժիշկները Սանդերսոնի լույս աշխարհ գալուն պես նրա  մորը հայտնել էին, որ երեխան հազիվ 21 տարի ապրի: 1930-ականներին Դաունի համախտանիշով մարդիկ հենց այդքան էին ապրում:

Սակայն այսօր Սանդերսոնը իր 80-ամյա հոբելյանը նշում է ընտանիքի անդամների և խնամքի կենտրոնի աշխատակիցների շրջապատում:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Մեծ Բրիտանիայում իր 76-ամյակն էր տոնել այս հիվանդությամբ ծնված ևս մի երկարակյաց տղամարդ` Քենի Քրիջը: