Բրյուսելում տարհանում են Եվրահանձնաժողովի շենքը

18:54 • 22.03.16

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր տեղի ունեցած պայթյուններից հետո տարհանում են Եվրոպական հանձնաժողովի շենքը: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում  Belga  գործակալությունը:


Տեղի ոստիկանության ներկայացուցիչների խոսքով` շենքում գտնվող աշխատակիցների տարհանումն սկսվել է երևանի ժամանակով 17:00-ին: Վաղ առավոտյան Եվրահանձնաժողովը իր աշխատակիցներին կոչ էր արել մնալ տանը:
 

Ավելի վաղ հաղորդվում էր երկու բելգիական ատոմակայանների տարհանման մասին:
 

Բելգիայում առավոտյան տեղի ունեցած պայթյուններից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Ահաբեկչությանը զոհ  են գնացել առնվազն 34 մարդ, վիրավորվել են ավելի քան 170-ը։


 

Բրյուսելում տարհանում են Եվրահանձնաժողովի շենքը