Բելգիայում ՀՀ դեսպանությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել Բրյուսելի օդանավակայանի շրջակայքից
Բելգիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ակտիվ իրազեկումներ են, մասնավորապես, հայ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել օդանավակայանի շրջակայքից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳն հաղորդել էր որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվությանը կարելի է հետևել Բելգիայում ՀՀ դեսպանության և ԵՄ-ում ՀՀ առաքելության էջերին Ֆեյսբուքում և Թվիթերում:
Բնականաբար, Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:
Բրյուսելում ՀՀ դեսպանատն էջում խորհուրդ է տրվում՝ Ձեր չվերթների մասին տեղեկատվություն ստանալու համար կապվեք ավիաուղիների գրասենյակների հետ:
Իսկ օդանավակայանում գտնվող ընտանիքի անդամների կամ ընկերների վերաբերյալ հարցումները համար ներկայացված է հետևյալ հեռախոսահամարը` +32.2.7537300։
Հավելենք նաև, որ Բրյուսելի դպրոցներում գտնվող երեխաներն այնտեղ կմնն են մինչև կեսօր։










