Զինված մարդիկ հարձակվել են Մալիում ԵՄ ռազմական դասընթացների կենտրոնակայանի վրա
Անհայտ զինված անձինք Մալիի մայրաքաղաքում հարձակվել են Եվրամիության ռազմական դասընթացների առաքելության բազայի վերածված հյուրանոցի վրա, հայտնում է reuters.com-ը:
Լրատվական գործակալությունը հղում է անում Մալիի պաշտպանության նախարարության պաշտոնյայի և մի ականատեսի:
«Հարձակվողները փորձել են ուժով ներս մտնել հյուրանոց և անվտանգության աշխատողները կրակ են բացել: Մեկ զինյալ սպանվել է: Հրաձգությունը շարունակվել է մի քանի րոպե»,-ասել է ականատեսներից մեկը:










