Վրաստանի օդանավակայաններում և սահմաններին հսկողությունն ուժեղացվել է

16:01 • 22.03.16

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Նինո Գիորգոբիանին հայտարարել է, որ Բրյուսելում իրականացված պայթյունների շարքից հետո, Վրաստանի օդանավակայաններում և սահմաններին հսկողությունը խստացվել է, հաղորդում է Грузия Online-ը:

 

«Տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Վրաստանում կիրառվել են անվտանգության բոլոր միջոցառումները, այդ թվում՝ խստացվել է օդանավակայաններում և Վրաստանի սահմաններին հսկողությունը։ Խստացվել է հսկողությունը նաև ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր օբյեկտներում»,- նշել է Գիորգոբիանին։

 

 

Վրաստանի օդանավակայաններում և սահմաններին հսկողությունն ուժեղացվել է