Ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը»,–հավելել է նա։
Հիշեցնենք, որ armlur.am կայքը հրապարակել էր տեսանյութ, որում Գորիսի ոստիկանապետին վերագրվում է, որ նա Գորիսի «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:










