Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի. քաղաքում դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը
Բելգիական VTM լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ: Կայարանը գտնվում է Եվրամիության շենքերից 500 մետր հեռավորության վրա:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են Բրյուսելի մետրոյում տեղի ունեցած չորրորդ պայթյունի մասին: Ավելի վաղ հաղորդվել է Բրյուսելի մետրոյում երեք պայթյունների մասին՝ Մալբեկ, Շուման և Արտ-լուա կայարաններում։
Բրյուսելում մի շարք պայթյուններից հետո դադարեցվել է ավտոբուսների և տրամվայների երթևեկությունը, հաղորդում է FranceInfo-ն:
The Guardian-ի հաղորդմամբ՝ ահաբեկչական հարձակումներից հետո Եվրոպական հանձնաժողովը փակել է իր անձնակազմին շենքի ներսում։ Անձնակազմի հարցերով պատասխանատու ԵՄ փոխնախագահ Քրիստալինա Գեորգիևան հրահանգել է անձնակազմին մնալ շենքի ներսում:










