Մալբեկ կայարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորվել է 55 մարդ. Բելգիայի վարչապետը դատապարտել է հարձակումները

15:27 • 22.03.16

Բրյուսելի մետրոյի La Stib օպերատոր ընկերությունը հաստատել է, որ մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը 15 է, հաղորդում է The Guardian-ը:

 

STIB-MIVB օպերատոր ընկերությունը նույնպես հաստատել է, որ Մալբեկ կայարանում պայթյունի զոհերի թիվը 15 է, վիրավորվել է 55 մարդ:

 

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը դատապարտել է հարձակումները՝ դրանք անվանելով «կույր և փոքրոգի»:

 

«Մենք պետք է դիմակայենք այս մարտահրավերին համերաշխ, միավորված, միասին»,- հավելել է նա։

 

Հեռուստատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ նա «հանգստության և համերաշխության» կոչ է արել։

 

Հիշեցնենք, որ այսօր երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում, ևս երեք պայթյուն՝ Բրյուսելի մետրոյի երեք կայարաններում։

 

Բելգիայի դաշնային դատախազ Ֆրեդեր Վան Լեուվը հաստատել է, որ Զավենտեմի օդանավակայանում հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, բայց երկրորդ պայթյունի մասին մանրամասներ չի ներկայացրել:

 

«Վաղ է այլ մանրամասներ քննարկել հարձակվողների վերաբերյալ»,- ասել է նրա լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ:

 

 

Մալբեկ կայարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորվել է 55 մարդ. Բելգիայի վարչապետը դատապարտել է հարձակումները