Մոգերինին հուզվել է Բրյուսելում տեղի ունեցած հարձակումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ

17:07 • 22.03.16

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի կարողացել զսպել արցունքները Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների վերաբերյալ հայտարարություն անելու ժամանակ և ընդմիջել է մամուլի ասուլիսը, հաղորդում է ТАСС-ը:

 

Euronews հեռուստաալիքով իր ելույթի հեռարձակման ընթացքում Մոգերինին պատրաստվում էր հայտարարություն անել Բրյուսելում իրավիճակի վերաբերյալ:

 

Խոսելով Բելգիայի մայրաքաղաքում երեքշաբթի օրը տեղի ունեցած ողբերգության մասին՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հուզվել է: Դադարեցնելով խոսքը՝ Մոգերինին հեռացել է մամուլի համար նախատեսված վայրից։

 

Մոգերինին հուզվել է Բրյուսելում տեղի ունեցած հարձակումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ