Բրյուսելում Թագավորական պալատի մոտ կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել
Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից րոպեներ առաջ Եվրոպական խորհրդարանի բրիտանացի պատգամավորը կասկածելի ճամպրուկ է հայտնաբերել Բրյուսելի կենտրոնում և դիմել իրավապահներին, հաղորդում է express.co.uk-ը:
Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության խոսնակ Միկե Հուքեմը, ում աշխատակազմը զգուշացրել է երկրի իշխանություններին, Twitter-ում տեղադրել է ճամպրուկի լուսանկարը:
Նա ասել է.« Իմ աշխատակազմը ստիպված էր ոստիկանություն կանչել պալատի դրսում հայտնաբերված ճամպրուկի առնչությամբ»:
Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք ժամանում են դեպքի վայր և նրանց հրահանգել է հեռանալ տարածքից:
Կայքը հիշեցնում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել Եվրամիության շենքերի և Թագավորական պալատի մոտ գտնվող մետրոյի կայարանում։










