Մարտի 22-ին նշվում է Տաքսու վարորդների միջազգային օրը

15:51 • 22.03.16

Ամբողջ աշխարհում մարտի 22-ը նշվում է որպես Տաքսու վարորդների միջազգային օր։ Հեռավոր 1907թ. հենց այս օրն են առաջին անգամ Լոնդոնի փողոցներում հայտնվել առաջին տաքսիները, որոնք կանաչ ու կարմիր գույնի էին: Մինչդեռ ժամանակակից տաքսիների համար արդեն ավանդական դարձած դեղին գույնը շրջանառության մեջ է դրվել ավելի ուշ:

 

Ինչպես նշում է calend.ru-ն, տաքսու գունավորման համար նման վառ երանգների ընտրությունը հետապնդում է մի պարզ նպատակ` տաքսիները հնարավորինս աչքի ընկնող դարձնել պոտենցիալ ուղևորների համար։


Տաքսու ևս մի ճանաչելի խորհրդանիշներից է շաշկիաձև նախշը, որը սկսել է գործածվել անցած դարի 20-ական թվականներին: Ի դեպ, այն համարվում է ավտոմրցարշավային խորհրդանիշ ու ենթադրում է, որ տաքսիներով տեղաշարժվելը տեղափոխման առավել արագ տարբերակ է։


 

Մարտի 22-ին նշվում է Տաքսու վարորդների միջազգային օրը