ԱՄՆ-ում թուրք գործարար է ձերբակալվել

09:41 • 22.03.16

ԱՄՆ-ում ձերբակալվել է իրանական ծագմամբ թուրք գործարար՝ Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձի համար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, հաղորդում է korrespondent.net-ը։


Ռեզա Սարաֆը ձերբակալվել է մարտի 19-ին, Մայամիում: Նա բնակվում է Թուրքիայում և ունի երկքաղաքացիություն՝ թուրքական և իրանական: Նրա հետ միասին գործով անցնում է Իրանի երկու քաղաքացի, որոնց ձերբակալել չի հաջողվել:

 

Քննությունը կարծում է, որ գործարարը և նրա աջակիցները բազմամիլիոնանոց գործարքներ են իրականացրել, որոնց շահառուն եղել է Իրանի կառավարությունը և մի շարք իրանական ընկերություններ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ:


ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական Ջոն Քարլինի խոսքով՝ այդ գործարքներն իրականացնելով՝ նրանք խախտել են պատժամիջոցների ռեժիմը: Ենթադրյալ խախտումներն իրականացվել են 2010-2015 թվականներին։

 

Երեք մեղադրյալներից յուրաքանչյուրը մեղադրվում է խարդախության և պատժամիջոցների խախտման, ինչպես նաև բանկային խարդախության և փողերի լվացման նպատակով համաձայնության գալու համար։ Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մի քանի տասնյակ տարի ազատազրկում։


 

ԱՄՆ-ում թուրք գործարար է ձերբակալվել