Ատլանտայի օդանավակայանը տարհանել են կասկածելի փաթեթի պատճառով
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացրել է կասկածելի փաթեթ հայտնաբերելու և օդանավակայանի տարհանման մասին: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվել է օդակայանի պաշտոնական թվիթերյան էջում:
«Տեղի ոստիկանության աշխատակիցները ստուգում են կասկածելի փաթեթը և անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանել են բոլոր հանրային գոտիները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ միջոցներ ձեռք առնելուց հետո օդանավակայանը կրկին բացվել է ուղևորների համար:










