Բրյուսելի օդանավակայանը փակ կմնա մինչև մարտի 23-ը
Բելգիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ Բրյուսելի օդանավակայանը փակ կմնա մինչև չորեքշաբթի` մարտի 23-ը: Սակայն թռիչքների վերսկսման մասին որևէ տեղեկատվություն չկա:
Ավելի վաղ դեսպանատան թվիթերյան էջում տեղեկացվել էր, որ արդեն կարելի է դուրս գալ տներից, ընկերություններից, դպրոցներից ու ուսումնական հաստատություններից, մինչ այդ խորհուրդ էին տվել՝«մնալ այնտեղ, որտեղ գտնվում են»:
Հայերի շրջանում վիրավորի կամ զոհի մասին որևէ տեղեկատվություն չկա։










