Կասկածելի փաթեթի պատճառով տարհանվել են Թուլուզի օդանավակայանում գտնվող մարդիկ
Կասկածելի փաթեթի պատճառով չորեքշաբթի առավոտյան տարհանվել են ֆրանսիական Թուլուզի օդանավակայանում գտնվող մարդիկ, հաղորդում է thelocal.fr-ն։
Ահազանգը ստացվել է Բրյուսելի ահաբեկչական հարձակումներից ընդամենը մեկ օր անց։ Ֆրանսիան բարձր զգոնության է բերել իր անվտանգության մակարդակը՝ ահաբեկչական սպառնալիքի պատճառով:
Առավոտյան տեղի ժամանակով ժամը 7-ին, երբ ուղևորները հավաքվել են մեկնման սրահներում, նրանց հանկարծ հայտնել են, որ պետք է տարհանվել՝ անվտանգության հետ կապված տագնապի պատճառով:
Նրանք ստիպված են դրսում սպասել՝ մինչ ոստիկանությունը ստուգում է տարածքը։










