Արմավիր ճանապարհին վրաերթի ենթարկված 62-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
Մարտի 22-ին` ժամը 12:20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ACTPOS» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 18.5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Լաուրա Ղուկասյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 13.30-ին մահացել է. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Կատարվում է քննություն:










