Վրաստանի ԱԳՆ-ն Էդվարդ‪ Նալբանդյան‬ի հրավերով կայցելի Հայաստան

18:57 • 23.03.16

Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ‪ Նալբանդյան‬ի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ ‪‎Ջանելիձե‬ն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։

 

Միխեիլ Ջանելիձեին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:


Մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: