Բելառուս եղբայրները Բրյուսելի ահաբեկչություններին չեն մասնակցել. Բելառուսի պետանվտանգության կոմիտե

11:04 • 23.03.16

Բելառուսի պետանվտանգության կոմիտեն հերքել է վարկածն այն մասին, թե Բրյուսելի ահաբեկչություններին կարող էին ներգրավված լինել բելառուս եղբայրներ Իվան և Ալեքսեյ Դովբաշները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Բելառուս եղբայրներից մեկը հարձակումների ժամանակ եղել է Եվրամիությունից դուրս՝ Բելառուսի Գոմել քաղաքում, հայտարարել են կոմիտեում:

 

Նշվում է, որ իր ուղևորության մասին նա ժամանակին տեղեկացրել է Բելգիայի ոստիկանությանը:

 

Համացանցից իմանալով իր և իր եղբոր վերաբերյալ տարածվող տեղեկությունը՝  նա խնդրել է եղբորը՝ Իվանին, ներկայանալ Բելգիայի հակաահաբեկչական ստորաբաժանումներին, ինչն էլ վերջինս արել է:

 

Բելառուսի պետանվտանգության կոմիտեից հայտնել են նաև, որ կոմիտեն 2014 թվականից հետևում է նրանց, որոնք երեքշաբթի օրվա ընթացքում հիշատակվել են որպես Բրյուսելի ահաբեկչական հարձակումների հնարավոր մասնակիցներ:

 

Եղբայրները հերքել են իրենց մասնակցությունը Բրյուսելի հարձակումներին՝ սոցցանցերի միջոցով «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը հայտնելով, որ ապրում են Բելգիայում և երբեք խնդիրներ չեն ունեցել բելգիական հատուկ ծառայությունների հետ։

 

Ավելի վաղ ռուսական LifeNews կայքը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսական հատուկ ծառայությունները եվրոպական իշխանություններին տեղեկություններ են փոխանցել ԵՄ-ում պատրաստվող հնարավոր ահաբեկչության մասին: Հարձակման հնարավոր կազմակերպիչների ցանկերում եղել են նաև Դովբաշները:

 

Բելառուս եղբայրները Բրյուսելի ահաբեկչություններին չեն մասնակցել. Բելառուսի պետանվտանգության կոմիտե