Աշխարհը սգում է Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի համար (լուսանկարներ)

13:33 • 23.03.16

Մարտի 22-ի երեկոյան Եվրոպայի գլխավոր տեսարժան վայրերը լուսավորվել են Բելգիայի դրոշի գույներով՝ ի նշան երկրի բնակիչների հետ համերաշխության։ Աշխարհի շատ քաղաքներում մարդիկ հավաքվել են Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգելու համար։

 

Բելգիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Այս գիշեր հարյուրավոր մարդիկ են հավաքվել Բրյուսելի պատմական կենտրոնում, մոմեր վառել, ծաղիկներ դրել մահացածների հիշատակին: Կեսգիշերին մեկ րոպե լռություն է հայտարարվել:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 31 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: