ԱՄՆ-ն կհաղթի ահաբեկչությանը. Քլինթոն

10:01 • 23.03.16

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը վստահություն է հայտնել առ այն, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների ու ընկերների հետ կկարողանա հաղթել ահաբեկչությանը։

 

Ինչպես նշում է ria.ru-ն, խոսելով մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունների մասին՝ Քլինթոնն ասել է, որ Միացյալ Նահանգները խուճապի չի մատնվելու ահաբեկչության սպառնալիքից:

 

«Մենք աջակցելու ենք մեր ընկերներին ու դաշնակիցներին: Միասին մենք կհաղթենք ահաբեկչությանը»,-ասել է նախագահի թեկնածուն:

 

Բացի այդ, Քլինթոնն առիթը բաց չի թողել քննադատելու իր մրցակիցների` Դոնալդ Թրամփի ու Թեդ Քրուզի գաղափարները` դրանք որակելով որպես «ԱՄՆ-ի համար շատ վտանգավոր»։

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում և մետրոյի մի քանի կայարաններում տեղի են ունեցել պայթյուններ, ինչի հետևանքով ահաբեկչությանը զոհ է գնացել առնվազն 34 մարդ։


 

ԱՄՆ-ն կհաղթի ահաբեկչությանը. Քլինթոն