Արմավիրի մարզում հայտնաբերել են կախված կնոջ դի.Shamshyan.com
Այսօր` մարտի 23-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ժամը 18:45-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի հերթապահ բրիգադը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 41 տուն, որտեղ 2-րդ հարկում հայտնաբերել են կախված կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն տան միայնակ բնակչուհի, 70-ամյա Զ. Ա.-ն, ով սավանով կախվելու եղանակով 2-րդ հարկի պատուհանի ճաղավանդակից ինքնասպան է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










