Ստամբուլում ահաբեկչության սպառնալիքի պատճառով փակվել է Նիդեռլանդների հյուպատոսությունը

15:31 • 23.03.16

Ստամբուլում ահաբեկչության սպառնալիքի պատճառով չորեքշաբթի օրը փակվել է Նիդեռլանդների հյուպատոսությունը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը:

 

Տարածված հայտարարությունում Նիդեռլանդների իշխանությունները խորհուրդ են տվել երկրի քաղաքացիներին չմոտենալ հյուպատոսության տարածքին։

 

Տեղեկությունն այն մասին, թե ինչ ժամկետով է փակվել դիվանագիտական ներկայացուցչությունը, չի հաղորդվում։ Այլ մանրամասներ դեռ չեն ստացվել:

 

Ստամբուլում ահաբեկչության սպառնալիքի պատճառով փակվել է Նիդեռլանդների հյուպատոսությունը