Հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

18:33 • 23.03.16

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից։

 

Նախնական տվյալներով՝  Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված  Արսեն Հովսեփյանը, 2016 թվականի մարտի 23-ին` ժամը 04:30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի ճանապարհահատվածում, կորցրել է իր վարած «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայի կառավարումը՝ բախվելով ճամփեզրին տեղադրված գազատարի երկաթյա հենասյունին, ինչից հետո  ավտոմեքենան դուրս է եկել  ճանապարհից ձախ գտնվող դաշտային հատված։

 

Ավտովթարի հետևանքով ստացած մարմանական վնասվածքներից վարորդը՝  Արսեն Հովսեփյանը և ուղևորներ`  Լևոն Հովսեփյանը, Սարգիս Բադալյանը մահացել են:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ   հոդվածի   3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն՝ վթարի պատճառները պարզելու համար։

 

Հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ