Ճապոնիայում փորձում են բռնել ձիավարության ակումբից փախած զեբրին
Ճապոնական 2 պրեֆեկտուրաների իրավապահները փորձում են բռնել զեբրին, որը փախել է ձիավարության ակումբից, գրում է РИА Новости-ն:
Ակումբը գտնվում է Այտի շրջանում: Վաղ առավոտյան ոստիկանությունը հարևան Գիֆու շրջանից հաղորդագրություն է ստացել, որ մայրուղու երկայնքով զեբր է վազում:
Ոստիկանությունն ուղևորվել է կենդանուն բռնելու, սակայն մինչ այդ զեբրը հասցրել է իր համար նոր վայր գտնել, որտեղ կարելի է զվարճանալ` գոլֆ ակումբում:
Ուղղաթիռից արված կադրերում լավ տեսանելի է՝ ինչպես է զեբրն ազատության մեջ լայն տարածությունում վազում:
Պատահարի պատճառները պարզվում են: Թե ինչ պայմաններում է կենդանին պահվել ձիավարության ակումբում՝ չի նշվում:










