ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել 2016թ. ընթացքում 9-րդ հանցագործին
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մահացու ներարկման միջոցով մահապատժի է ենթարկվել ընթացիկ տարում արդեն 9-րդ հանցագործը` Ադամ Ուորդը, ով սպանել էր քաղաքային ծառայության աշխատակցին:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, 33-ամյա Ուորդի մահապատժի դեպքը կոնկրետ Տեխաս նահանգի համար ընթացիկ տարում արդեն 5-րդն է։
Աղբյուրը մանրամասնում է, որ հանցագործն իր փաստաբանների միջոցով բազմիցս փորձել է արժանանալ դատավճռի մեղմացման` ընդգծելով այն փաստը, որ ինքը մտավոր թերհաս է ու ունի մի շարք հոգեկան շեղումներ: Այնուհանդերձ, Տեխասի դատարանները մերժել են բոլոր միջնորդությունները:
Նշվում է, որ մահապատժի իրականացումն օրենքով թույլատրելի է ԱՄՆ-ի նահանգներից 31-ում:










