Վրաստանի նախագահը հղի կնոջ է փրկել

14:50 • 23.03.16

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հերոսական պահվածք է դրսևորել՝ փրկելով ավտովթարի մեջ հայտնված հղի կնոջը։

 

«Новости-Грузия»-ին տեղեկությունը հաստատել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

 

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, երբ արտասահմանյան մակնիշի մի ավտոմեքենա շրջվել է ճանապարհին։

 

«Ես սարսափելի վթարի ականատես եմ եղել. հղի կնոջը շրջված մեքենայից դուրս բերելուն օգնում էր նախագահը, որի շարասյունը պատահմամբ դրա ականատեսն էր եղել։ Նախագահը փորձում էր օգտագործել իր մեքենայի կրակմարիչը»,-Facebook սոցցանցի իր էջում գրել է դեպքի ականատես Գիգա Կիտիան։

 

Նախագահն օգնել է՝ չնայած վտանգին. վթարը տեղի է ունեցել գազալցակայանի մոտակայքում։

 

Կիտիայի խոսքով՝ մեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ չսպասելով շտապօգնության ժամանմանը։ Եվս մի մարդ, որը նստած է եղել վարորդի կողքին, լրջորեն տուժել է։

 

Երկրի ղեկավարի պահվածքը հիացրել է սոցցանցերի օգտատերերին։ Այժմ սոցցանցերում Մարգվելաշվիլիին կոչում են Բեթմեն կամ Սուպերմեն։

Վրաստանի նախագահը հղի կնոջ է փրկել