Դոնի Ռոստովի օդանավակայանը տարհանում են պայթյունի վտանգի պատճառով
Տարհանվում է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանը, բացի այդ փակվել են օդանավակայան տանող բոլոր ճանապարհները:
LifeNews-ի տվյալներով` Դոնի Ռոստովի օդանավակայանը տարհանում են կասկածելի առարկայի պատճառով: Բոլոր ուղևորներին և ավիաընկերությունների աշխատակիցներին դուրս են բերում տերմինալի տարածքից:
Այս մասին պարբերականին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Փակված են բոլոր մուտքերը դեպի օդանավակայան, որտեղ օրեր առաջ 62 մարդու կյանք խլած ավիավթար էր տեղի ունեցել:










